Ինչպես բարձր աշխատավարձի դիմաց ստանալ բարձր արդյունավետություն և մոտիվացիա

22/12/2021, դիտում 1031
Կիսվել::
Ինչպես բարձր աշխատավարձի դիմաց ստանալ բարձր արդյունավետություն և մոտիվացիա

Աշխատավայրում ցածր արդյունավետություն ունեցող աշխատակիցների թիվը բավականին շատ է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ աշխատողներն աշխատավայրում օգտագործում են իրենց արդյունավետության միայն 60%-ը: Դրա պատճառով ընկերությունները չեն կարողանում բավարարել իրենց հաճախորդների պահանջները, ինչը նրանց տարեկան բերում է միլիարդավոր դոլարների կորուստ:

Իսկ ի՞նչ գործոններ են ազդում դրա վրա: Ահա, որոնք են այն 4 ամենատարածված պատճառները, որոնք հանգեցնում են ցածր արդյունավետության.

1) Ոչ պատշաճ հետևողականություն

Աշխատաժամանակի 30%-ն աշխատակիցները վատնում են սոց. ցանցերի, խաղերի վիդեո դիտումների և ժամանցային կայքերի վրա:

Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է խիստ հետևողականություն մտցնել կազմակերպությունում, սակայն proxy համակարգով արգելափակումը լավագույն լուծումը չէ։

Kicikdler համակարգի օնլայն մոնիտորինգը հնարավորություն է տալիս ղեկավարներին համակարգել և հետևել ինչպես առանձին աշխատակիցներին, այնպես էլ ամբողջ բաժիններին կամ կազմակերպություններին: Այն նաև կատարում է վիդեո ձայնագրություն: Տեսաձայնագրությունով կարելի է արագ որոշել՝ աշխատակիցներից ով է աշխատում ի օգուտ ընկերության, ով՝ ի վնաս: Տեսաձայնագրությունը կօգնի Ձեզ արդյունավետ կազմակերպել ընկերության աշխատանքը: Դուք կկարողանաք դիտել ձայնագրությունները ընտրված ցանկացած ծրագրով և կոնկրետ խախտումներով:

Kickidler-ը հնարավորություն է տալիս ընտրել ցանկացած ժամանակահատված խախտումների գրաֆիկի վրա և դիտել՝ ինչ է արել աշխատակիցը: Այդ դրվագը հնարավոր է արտահանել էքսել աղյուսակների տեսքով:

2) Գերառաջադրանքներ

Շատ տնօրեններ կամ մենեջերներ, երբ տեսնում են իրենց աշխատկիցներին որևէ շրջան ազատ, կարծում են, որ դա կարող է հանգեցնել արդյունավետության քչացման և սկսում են ավելի շատ առաջադրանքներ տալ իրենց աշխատակիցներին: Մինչդեռ իրավիճակը այս կերպ ավելի է վատանում, քանի որ մի խնդրի վրա չկենտրոնանանալու պատճառով, աշխատողը հայտնվում է գերխնդրի առջև:

Երբ Դուք Ձեր աշխատակիցներին ներկայացնեք մեկ խնդիր և պահանջեք դրա բարձր մակարդակի կատարումը, համոզված եղեք, որ կունենաք ավելի լավ արդյունք:

3) Սթրես

Ցածր արդյունավետություն առաջացնող մեկ այլ մեծ խնդիր` աշխատավայրում սթրես: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կա շուրջ մեկ միլիոն աշխատող, ովքեր սթրեսի պատճառով տալիս են աշխատանքի վատ արդյունք:

Ինչպես նշվեց վերևում շատ առաջադրանքներ տալը կարող է վատ ազդեցություն թողնել: Այն նաև նպաստում է աշխատողների սթրեսի առաջացմանը, քանի որ, նրանք կորցնում են կենտրոնացումը, շեղվում են մի մտքից և չեն կարողանում կատարել իրենց առաջադրանքները: Նրանք կարող են անցնել մի առաջադրանքից մյուսը՝ մտածելով, ինչպես լավագույնս օգտագործեն իրենց ժամանակը և ավարտեն հնարավորինս շատ առաջադրանք:

4) Չափազանց շատ հանդիպումեր

Հանդիպումներ ունենալը ցանկացած ընկերության բաղկացուցիչ մասն է, քանի որ այսպես են գնահատվում և քննարկվում բիզնեսի աճի և զարգացման գաղափարները: Շատ դեպքերում, սակայն, կազմակերպությունները հակված են հանդիպումներ անցկացնել նույնիսկ ամենափոքր դեպքերի համար: Սա անօգուտ գործողություն է, որը սպառում է Ձեր աշխատողների ժամանակը, այդպիսով, հանգեցնում ցածր արդյունավետության:

Ինչպես նաև պետք է հաշվի առնել, որ աշխատավայրից հաճախակի բացակայելու պատճառով, Kickidler-ը հնարավորություն չի ունենա ճշգրիտ ինֆորմացիա հաղորդել տվյալ աշխատողի գործունեության և արդյունավետության մասին:

Kickidler-ի աշխատակիցների վերահսկման ծրագրի տեսանյութի ներկայացում.

Ձեզ դո՞ւր եկավ հոդվածը։ Հետևեք մեզ սոց․ ցանցերում։


22/12/2021, դիտում 1031
Կիսվել::