Kickidler-ը աշխատաժամանակի հաշվառման և համակարգչի առաջ աշխատակիցների արդյունավետության վերլուծության համակարգ է։ Ծրագրի հիմնական առավելություններն են` օգտագործման հարմարավետությունը, հուսալիությունը, մշակված և հզոր ֆունկցիոնալը: Kickidler ծրագիրը հաջողությամբ օգտագործվում է աշխարհի 60 երկրներում` անձնակազմի արդյունավետությունը վերահսկելու և բարելավելու համար։
Kickidler-ը լուծում է հետևյալ խնդիրները.
Kickidler համակարգը կօգնի ղեկավարին տեսողականորեն գնահատել, թե ինչ են անում օֆիսային և հեռավար աշխատակիցները աշխատանքային համակարգիչների առաջ՝ առանց նրանց աշխատանքը ընդհատելու:
Ծրագիրը թույլ է տալիս ավտոմատացնել աշխատակիցների աշխատանքային ժամանակի հաշվարկը, ներառյալ նրանց, ովքեր աշխատում են հեռավար կարգով, ստեղծելով հաշվետվություններ և ժամանակացույցեր:
Kickidler-ը մանրամասն վերլուծություն է կատարում աշխատակիցների գործունեության վերաբերյալ` բարձր ճշգրտությամբ և տարբեր տեսանկյուններից գնահատելով նրանց գործողությունների օգտակարությունը:
Kickidler ը գրանցում է համակարգչային գործունեության ողջ պատմությունը և ունի գործիքներ անհրաժեշտ տեղեկատվությունն արագ գտնելու համար` դրանով իսկ կանխելով աշխատակիցների կողմից անօրինական գործողություններ կատարելը:
Ծագիրը թույլ է տալիս արձանագրել աշխատանքային գրաֆիկի խախտումները և ցանկացած այլ կասկածելի գործողություն՝ ծանուցելով ինչպես կառավարչին, այնպես էլ հենց աշխատակիցներին:
Իրական ժամանակում համակարգիչների օնլայն վերահսկողությունը թույլ կտա տեսնել, թե ինչով են զբաղված աշխատակիցները տվյալ պահին, ինչ կայքեր են այցելում և ինչ ծրագրեր են օգտագործում։
Համակարգն ահազանգում է, երբ խախտվում են աշխատանքային ռեժիմի համար նախապես սահմանված կանոնները։
Երբ համակարգչով ոչինչ չի արվում, էկրանին տեղադրված հատուկ ժամանակացույցը ցույց է տալիս, թե որքան երկար է աշխատակիցը բացակայում իր աշխատավայրից։
Միայն մեզ մոտ․ Kickidler վերահսկողության ծրագիրըն ունի հագեցած ինթերֆեյս, որը թուլ կտա տեսնել անսահմանափակ թվով աշխատակիցների պատուհաններ մեկ էկրանի վրա։
Լոգավորման ֆունկցիան արձանագրում է ստեղնաշարի բոլոր սեղմված ստեղները, այն թույլ է տալիս տեսնել, թե ինչ է աշխատակիցը տվյալ պահին սեղմում ատեղնաշարի վրա, իսկ տեսագրության շնորհիվ զուգահեռ տեսնել, թե ինչ է սեղմվում ստեղնաշարի վրա , և թե համակարգչի վրա ինչ գործողություններ են կատարվում։
Միայն մեզ մոտ․ Լոգավորումը սինխրոնիզացվում է համակարգում ակտիվության տեսաձայանգրման հետ և կարելի է տեսնել, թե ինչ կոնտեքստում է գրված եղել այս կամ այն արտահայտությունը։
Ուսումնասիրեք հաշվետվությունները եվ ժամանակի հաշվառման տաբելը, որպեսզի հասկնաք, թե որքան անձնական եվ որքան գործնական ժամանակ է ծախստում համակարգչի դիմաց աշխատակիցը: Աշխատանքից շեղման բոլոր պրոցեսները կլինեն հսկողության տակ:
Ակտիվության դինամիկայի վերլուծությունը ամբողջական պատկերացում է տալիս աշխատակիցների աշխատանքի ինտենսիվության մասին։ Դա կօգնի բացահայտել անձնակազմի վարքի օրինաչափությունները և օպտիմալացնել աշխատանքային գործընթացը։ Դուք կարող եք վերլուծել Ձեր աշխատակիցների գործունեությունը՝ ըստ շաբաթվա, ըստ օրվա, ըստ եռամսյակի, ինչպես նաև կարող եք ֆիքսել՝ արդյոք մոտիվացված են աշխատակիցները։
Միայն մեզ մոտ. Աշխատակիցների մոնիթորինգի այս ծրագիրը ցույց է տալիս աշխատակիցների գործունեության դինամիկան, համեմատելով կատարված պրոդուկտիվ, ոչ պրոդուկտիվ և չեզոք գործողությունները մեկ ժամվա ընթացքում։ Նման ֆունկցիոնալություն չունեն այլ նմանատիպ ծրագրեր, որոնք առաջարկում են աշխատակիցների մոնիթորինգի ապահովում։
Kickidler աշխատակիցների վերահսկողության համակարգի օգնությամբ հնարավոր է հեշտությամբ բացահայտել աշխատակիցների խախտումները։
Խախտման կարգավորիչը արձագանքում է, երբ գործարկվում են հատուկ նշված ծրագրերը, բացվում են վեբ կայքերը և այլն։ Աշխատակիցների էկրանի գործունեության մոնիթորինգի պատմության պատուհանից կարող եք ընտրել աշխատակցի խախտումները պարունակող տեսանյութը և դիտել այն։
Կատարված խախտումների մասին՝ լինի դա անգործության ժամանակը, ոչ թույլատրելի կայք այցելելը կամ աշխատանքից բացակայելը, ատվոմատ կերպով ծանուցվում են թե՛ աշխատակիցը, թե՛ իր ղեկավարը։
«Ավտոկլիկ» նոր ֆունկցիոնալը հնարավոր է դարձնում աշխատակիցներին ստանալ ավտոմատ ծանուցումներ կատարված խախտումների վերաբերյալ, իսկ ղեկավարներին ստանալ ծանուցումներն էլ․ փոստով։
Միայն մեզ մոտ․ խախտումների կարգավորիչը ինտեգրված է դիտորդի ինթերֆեյսում, որը թույլ է տալիս հայտնաբերել և դուրս բերել խախտումները իրական ժամանակում։
Համակարգչային գործողությունների տեսաձայնագրումը հնարավորություն է տալիս տեսնել աշխատակիցների ցանկացած գործողություն համակարգչով ընտրված ժամանակահատվածում։
Բացված ծրագրերը և այցելված կայքերը կարող են տեսակավորվել ըստ տարբեր պարամետրերի, որը ստեղնաշարի լոգավորման հետ միասին կոնկրետ աշխատակցի էկրանի ակտիվության տեսանյութի կոնկրետ հատվածը գտնելը դարձնում են ավելի արագ և հեշտ։
Սեղղման եզակի ալգորիթմը և տեսապատկերների տեմպի արագությունը զգալիորեն խնայում են սերվերում հիշողության տեղը։ Համակարգչում աշխատողի գործունեության տեսանյութը լավ փաստարկ է այն դեպքում, երբ միջադեպ կամ խախտում է տեղի ունեցել։
Միայն մեզ մոտ․ Վերը թվարկված բոլոր ֆունկցիաները եզակի են և առկա են միայն Kickidler մոնիթորինգի համակարգում։
Kickidler համակարգիչների հեռահար հասանելիության ֆունկցիան թույլ է տալիս իրականացնել աշխատակիցների համակարգիչների հեռահար կառավարում․ լինի դա Linux, Windows թե Mac: Այս ֆունկցիայի միջոցով Դուք կարող եք հեռահար կարգավորել ծրագրերը կամ օպերացիոն համակարգերը, վերականգնել տվյալները և ուսումնասիրել լոկալ ֆայլերը։
Միայն մեզ մոտ. Հասանելի է թաքնված կառավարման և աշխատակցի համակարգչին հեռահար հասանելիության ֆունկցիան։